Երևանում՝ 11:07,   18 Մայիս 2024

Իսրայելը ՀԱՄԱՍ-ին մեկ շաբաթ է տվել հրադադարի առաջարկն ընդունելու համար

Իսրայելը ՀԱՄԱՍ-ին մեկ շաբաթ է տվել հրադադարի առաջարկն ընդունելու համար

ԵՐԵՎԱՆ, 3 ՄԱՅԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ։ Իսրայելը ՀԱՄԱՍ պաղեստինյան շարժմանը մեկ շաբաթ է տվել հրադադարի առաջարկն ընդունելու համար, հակառակ դեպքում երկիրը ռազմական գործողություն կսկսի Գազայի հատվածի Ռաֆահ քաղաքում: «Արմենպրես»-ի հաղորդմամբ՝այս մասին հայտնում է «The Wall Street Journal»-ը ՝ հղում անելով իր աղբյուրներին:

Ավելի վաղ պարբերականը հայտնել էր, որ Գազայի հատվածում ՀԱՄԱՍ-ի առաջնորդ Յահյա Սինվարը չի համաձայնի Իսրայելի հետ հրադադարի մասին գործարքին, եթե այն չպարունակի պատերազմն ավարտելու հուսալի ծրագիր:

Ինչպես նշում է  պարբերականը, վերջին առաջարկը նախատեսում է մինչև 40 օր տևողությամբ հրադադարի նախնական շրջան, որի ընթացքում ՀԱՄԱՍ-ը ազատ կարձակի մինչև 33 պատանդների ՝ երկարաժամկետ հրադադարի շուրջ հնարավոր հետագա բանակցություններով: Հաջորդ փուլերը կներառեն առնվազն վեցշաբաթյա հրադադար, որի ընթացքում ՀԱՄԱՍ-ը և Իսրայելը կպայմանավորվեն պատանդներին ազատելու և ռազմական գործողությունների դադարը երկարացնելու մասին, որը կարող է տևել մինչև մեկ տարի:


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]